Հաշիվ

Հաշվի ջնջում

Այս էջը բացատրում է, թե ինչպես ջնջել «հրավիրում եմ»-ի Ձեր հաշիվը, ինչ տվյալներ են ջնջվում և ինչը՝ մնում։ Ջնջումը կատարվում է բրաուզերից՝ առանց հավելված տեղադրելու, և վերջնական է. հետդարձ չկա։

Ինչ է ջնջվում

  • Հաշիվը՝ անունը, էլ. փոստը, հեռախոսը և գաղտնաբառը, ինչպես նաև բոլոր սարքերի ակտիվ մուտքերը
  • Բոլոր հրավերները՝ հյուրերի ցուցակներով, RSVP պատասխաններով, մաղթանքներով, նվերների ցանկով, սեղանների դասավորությամբ և դիտումների վիճակագրությամբ
  • Վերբեռնված լուսանկարներն ու ֆայլերը՝ և՛ գրառումները, և՛ իրենք՝ ֆայլերը պահոցից
  • «Իմ ձևանմուշները» բաժնում պահպանված ձևանմուշները

Արդեն ուղարկված հրավերների հղումները դադարում են բացվել։ Հյուրը, ով պահել է հղումը, կտեսնի «էջը գտնված չէ»։ Եթե միջոցառումը դեռ առջևում է, ջնջումը հետաձգեք։

Ինչ է մնում և ինչու

Պատվերների և վճարումների գրառումները մնում են՝ որպես հաշվապահական փաստաթուղթ, ինչպես պահանջում է օրենքը։ Դրանցից հեռացվում է կապը Ձեր հաշվի հետ և Ձեր թողած մեկնաբանությունը. մնում են միայն պատվերի համարը, գումարը, արժույթը, կարգավիճակը և ամսաթիվը՝ առանց անվան, էլ. փոստի կամ հեռախոսի։

Այդ գրառումները պահվում են օրենքով սահմանված հաշվապահական ժամկետով, որից հետո ջնջվում են։ Դրանք այլևս հնարավոր չէ կապել Ձեզ հետ։

Ինչպես ջնջել

  1. Մուտք գործեք Ձեր հաշիվ այս կայքում կամ հավելվածում։
  2. Բացեք «Իմ հաշիվը» էջը։
  3. Էջի ներքևում գտեք «Հաշվի ջնջում» բաժինը և հաստատեք, որ դա Դուք եք՝ գաղտնաբառով կամ էլ. փոստին ուղարկվող 6-նիշ կոդով։
  4. Մուտքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ որպես վերջին հաստատում։
  5. Հաստատեք։ Ջնջումը կատարվում է անմիջապես, և Դուք դուրս եք գալիս բոլոր սարքերից։

Մուտք գործեք՝ շարունակելու համար

Հաշիվը ջնջելու համար պետք է հաստատեք, որ դա Դուք եք։ Մուտք գործեք՝ գաղտնաբառով, Google-ով կամ Apple-ով, և մենք Ձեզ կտանենք ուղիղ ջնջման բաժին։

Մուտք գործել և վերադառնալ

Google-ով կամ Apple-ով եք մուտք գործում

Գաղտնաբառ պետք չէ։ Ջնջման բաժնում ընտրեք «Էլ. փոստի կոդով», և մենք 6-նիշ կոդ կուղարկենք Ձեր հաշվի հասցեին. այն գործում է 10 րոպե և միայն մեկ անգամ։ Նույն ճանապարհն է, եթե պարզապես մոռացել եք գաղտնաբառը։

Չե՞ք կարողանում մուտք գործել

Եթե կորցրել եք հաշվի հասանելիությունը, գրեք մեզ Ձեր հաշվի էլ. փոստի հասցեից՝ նշելով, որ ցանկանում եք ջնջել հաշիվը։ Մենք կհաստատենք ինքնությունը և կավարտենք ջնջումը 30 օրվա ընթացքում՝ սույն էջում նկարագրված նույն կանոններով։

Եթե մուտք գործել կարողանում եք, բայց գաղտնաբառ չունեք, գրելու կարիք չկա՝ բավական է նամակով ուղարկվող կոդը։

Գրել մեզ — info@hravirum.am

Տվյալների մշակման ամբողջական նկարագիրը՝ գաղտնիության քաղաքականությունում։ Գաղտնիության քաղաքականություն